Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ապրիլի 13-ին, ժամը 09.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 11-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի մեղադրանքով /ծեծը/:


























