Ապրիլի 13-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ 64-ամյա Խաչիկ Կ.-ն եւ նրա որդին` 37-ամյա Նշան Կ.-ն, 2013 թ. ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ, դուռը կոտրելով, Արզնի գյուղի մի ամառանոցի նկուղից գողացել են տարբեր տեսակի շինարարական ապրանքներ` պատճառելով 1.000.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խաչիկ եւ Նշած Կ.-երը բերման են ենթարկվել:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: