Պետք չէ դրամատիզացնել Ռուսաստանում գինու եւ կոնյակի վաճառքի ծավալների անկումը։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողներին հայտարարեց «Պռոշյանի գինու եւ կոնյակի գործարան» ԲԲԸ տնօրեն Արմեն Գասպարյանը։
Նրա խոսքով՝ այս տարի ընկերությունը չի պատրաստվում նվազեցնել խաղողի մթերման ծավալները։ Ռուսաստանյան շուկայում գործարանն իրոք վաճառքի ծավաների անկում է նկատում, որը գումարային արտահայտմամբ կազմում է այդ ծավալի մոտ մեկ քառորդը։ Սակայն միաժամանակ նա յուրացրել է նաեւ նոր շուկաներ, որոնց թվում՝ Չինաստանում եւ Վիետնամում։ «Այստեղ մենք 20 տոկոս տեղ ենք զբաղեցնում։ Մասնավորապես գինու եւ կոնյակի արտադրությունը առավել շահավետ է, քանի որ կարճաժամկետ շոկը նրա վրա չի անդրադառնում։ Չենք վաճառի հիմա, կվաճառենք եկող տարի կամ անգամ մի քանի տարի անց, հատկապես կոնյակը»,- երափակեց տնօրենը։





























