Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հետ կստանա իր անձնագիրը, որը առգրավել էին կես տարի առաջ ֆինանսական խարդախությունների աղմկահարույց գործում Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանի մեղադրական վճռից հետո։
Անձնագիրը հետ ստանալը հնարավոր էր դարձել այն բանից հետո, երբ Միլանի վերահսկիչ դատարանը հայտարարել էր այս գործով Բեռլուսկոնիի պատիժը մարելու մասին։ Բացի այդ նախկին վարչապետի վրայից հանվել է 2 տարի շարունակ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը։ Սակայն, համաձայն իտալական օրենսդրության, 78-ամյա Բեռլուսկոնին դատարանի այդ որոշումից հետո էլ 6 տարի շարունակ չի կարող ընտրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Corriere della Sera պարբերականին։



























