Հարավկորեական Asiana Airlines ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավն այսօր՝ ապրիլի 14-ին, վթարային վայրէջք է կատարել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի օդանավակայանում: Ճապոնական NHK հեռուստաալիքի փոխանցմամբ, տուժել է առնվազն երեք մարդ:

Միջադեպի հանգամանքներն այս պահին անհայտ են: Դատելով կադրերից, օդանավը կանգ է առել թռիչքուղու կենտրոնում եւ այս պահին շրջապատված է հրշեջ մեքենաներով:

Ուղեւորներին տարհանում են փչովի շարժասանդուղքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: