ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 14-ին, կազմել է 474.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.24 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 500.47 դրամ (նվազել է 0.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.45 դրամ (նվազել է 0.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.15 դրամ (աճել է 0.09 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 252.9 դրամ, ոսկին՝ 18,449.82 դրամ, պլատինը՝ 17,894.34 դրամ:
Ապրիլի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 472.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Փակման գինը կազմել է 472 դրամ:





























