Այսօր՝ ապրիլի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

ՀԱԿ-ից հայտնում են, որ դեսպանի խնդրանքով, Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը: