ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության եւ հավաստագրման ժամանակացույցը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավաստագրման քննությունները կանցկացվեն 2015 թվականի ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին, մայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 12-ին եւ 13-ին, ժամը 930ին «Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում /հասցե` Երեւան, Կենտրոն, Հանրապետության 73/:





























