Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի եւ «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ դատապարտյալների երեխաները ապրիլի 13-ին մասնակցել են նկարչության բաց դասի:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման նպատակն էր ազատազրկված անձանց երեխաներին ներգրավել մշակութային միջոցառումներում եւ դասընթացներում, նպաստել նրանց սոցիալականցմանը եւ հասարակական կյանքին ակտիվ ներգրավմանը:
«Մուղդուսյան» արվեստի կենտրոնում երեխաները նկարիչ ուսուցիչների օգնությամբ ծանոթացել են նկարելու հմտություններին եւ կտավների վրա ստեղծագործելու հնարավորություն են ունեցել:
Միջոցառումը երկու կենտրոնների համագործակցության առաջին քայլն է, որին կհաջորդի ազատազրկված անձանց երեխաների զարգացմանը նպաստող շարունակական դասընթացների եւ միջոցառումների կազմակերպումը:





























