Հայաստանի կառավարությունը վերջապես ուշադրություն դարձրեց սահմանամերձ գյուղերին։ Այս մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ ինքը վաղուց էր առաջարկում սահմանամերձ գյուղերի գործարարներին հարկերից ազատել, սակայն կառավարությունները մեկը մյուսի հետեւից տարբեր պատրվակներով մերժում էին այդ գաղափարը։ «Հիմա նրանք վերջապես համաձայնվել են, թե որքան կարեւոր է օգնել մարդուն մնալ գյուղում։ Կարծում եմ ավելորդ է հարցնելը, թե ուզում ենք արդյոք մենք, որ այնտեղ մարդիկ ապրենք։ Ուստի նոր միջոցը շատ կարեւոր եմ համարում»,- հավելել է Մանասերյանը։
Նշենք, որ 2014թ. Հայաստանի խորհրդարանը օրինագծի փաթեթ էր ընդունել, որով Ադրբեջանի հետ սահմանամերձ 31 գյուղերի գործարարներին ազատել էր հարկերից։





























