Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները:
Մասնավորապես, ներկայացվել են աշխատանքային խմբի իրականացրած վերլուծության արդյունքները, որի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ գործող հարկային օրենսդրության խնդիրները, եւ մշակվել է բարեփոխումների առաջարկությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը կարեւորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից եւ հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել հնչած առաջարկությունները:





























