Մալիում ՄԱԿ-ի բազայում պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել, ինչպես նաեւ վիրավորվել է առաքելության 9 խաղաղարար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով առաքելության ներկայացուցչին:
ՄԱԿ-ի աշխատակցի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Անսոնգո քաղաքում:
«Տրանսպորտային միջոցը փորձել է ներթափանցել ճամբար, ինչից հետո պայթյուն է որոտացել»,- հաղորդել է նա:
Gazeta-ի փոխանցմամբ, թվերը նախնական են, քանի որ ճամբարում տարհանումը շարունակվում է:





























