Գերմանական Բունդեսթագը, համագործակցելով ԲեռլինիԱզատ համալսարանի, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի եւ Բեռլինի Տեխնիկական համալսարանի հետ, հայաստանյան բուհերի շրջանավարտներին հինգամսով հրավիրում է Բեռլին` մԱասնակցելու Միջազգային Խորհրդարանական Կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրին:

Այս առնչությամբ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունում ասվում .

«Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձր որակավորում ունեցող եւ քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդ աղջիկների ու տղաներիհամար, ովքեր մտադիր են ծրագրի ավարտից հետո վերադառնալ հայրենիք եւ ակտիվորեն ուպատասխանատվության զգացումով մասնակցել նրա ժողովրդավարականապագայի կերտմանը:

Գերմանական Բունդեսթագը` Գերմանիայի խորհրդարանը, երիտասարդներին հնարավորություն է ընձեռում Բունդեսթագի անդամներից որեւէ մեկի գրասենյակում 15-շաբաթյա գործունեության ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին եւ քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացին, ինչպես նաեւ փորձ ձեռք բերել խորհրդարանական աշխատանքի ասպարեզում:

«ՄԽԿ 2016» ծրագիրն սկսվում է 2016թ. մարտի 1-ին եւ ավարտվում 2016թ. հուլիսի 31-ին։ Ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցելու են 41 երկրների շուրջ 120 կրթաթոշակակիրներ։ Հայաստանը ծրագրում ներառված է 2007 թվականից։

Ծրագրին մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2015թ. հունիսի 30-ն է։

Սույն հաղորդագրությանը կից ուղարկում ենք ՄԽԿ-ի վերաբերյալ պաստառի էլեկտրոնային տարբերակը՝ ծրագրի մասին համապատասխանաբար իրազեկելու խնդրանքով։

Լրացուցիչ տեղեկություններ հավակնորդները կարող են ստանալ Գերմանիայի դեսպանությունում կամ համացանցային հետեւյալ կայքից` www.bundestag.de/ips: