Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ «Քրոնիմետ»բարեգործական հիմնադրամը նախաձեռնել են Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ: Digicode մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմական մտածողությունը եւ ստեղծագործականությունը, ինչպես նաեւբացահայտել տաղանդավոր պատանիներին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշեց. «Աշխարհի թվային հեղաշրջումը մրցակցային նոր մարտահրավերներ է նետում, որտեղկոդավորումը դառնում էօտար լեզվի իմացության պես անհրաժեշտ: Մենք իրավունք չունենք մեր երեխաներին զրկել այդ հնարավորությունից՝ սկսած դպրոցական տարիքից: Հույս ունենք, որ Հայաստանի եւ սփյուռքի կրթական հաստատություններնակտիվորեն կներգրավվեն եւ ցույց կտան, որ մեր պատանիներն ու աղջիկները շարժվում են արդի համաշխարհային միտումներին համընթաց»:

«Չափազանց կարեւոր ենք համարում դպրոցական տարիքից երեխաներին տեխնոլոգիական զարգացմանը հաղորդակից դարձնելը: Ծրագրավորման լեզուների ուսանումը նաեւ մեծ դեր կխաղա՝ դեպի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտ պատանիներին ուղղորդելու առումով», -ասաց «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամիփոխտնօրեն Դիանա Ավդալյանը։

Digicodeկիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթիղեկավար Շուշան Գրիգորյանը նշեց.«2013 թ. մեկնարկած «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրում ներգրավված ավելի քան 800 աշակերտ, ինչպես նաեւ  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ «Այբ»  դպրոցի սաներըարդեն կիրառում են Scratch (Աղվես),  K-Turtle(Կրիա) ծրագրերը, որոնք կարճ ժամանակում հասցրեցին  սիրվել նրանց կողմից, ինչն էլ մեզ համար  առիթ հանդիսացավ մեկնարկել նոր մրցույթ` հենց  Scratch (Աղվես) սիրահարների համար: Scratch եւ K-Turtle ծրագիրը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված ծրագրավորման միջավայրերեն, որոնցում հեշտությամբ կարող են աշխատել աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու ծնողները: Աղվես եւ Կրիա ծրագիրը նշված ծրագրի հայաֆիկացված եւ նոր մոդուլներով համալրված տարբերակներն են: Մրցույթի նպատակներից է նաեւ բացահայտել շահագրգիռ դպրոցների եւ անհատների, ովքեր մոտ ապագայում կհամալրեն ռոբոտաշինության խմբակների շարքերը»:

Նշենք, որ մրցույթին կարող են մասնակցել ինչպես դպրոցահասակ երեխաները, այնպես էլ ոչ դպրոցականներ, ովքեր ցանկություն ունեն ղեկավարելու այս խմբակները:

Խմբակավարներն ու աշակերտները կմրցեն տարբեր անվանակարգերում: Մրցույթի հաղթողներին սպասվում են դրամական պարգեւներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ եւ ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն: