Ընտրություններին ընդառաջ հնարավոր է ձեւավորվեն ընտրաթիմեր, սակայն դրանք չեն կարող կոչվել քաղաքական կուսակցություններ կամ ուժեր:
Այս մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
«Քաղաքական ուժը ստեղծում են տարիների ընթացքում: Հնարավոր է ընտրաթիմեր ստեղծել, անունն էլ դնել կուսակցություն: Սակայն տարիներ են պետք, որ որեւէ քաղաքական ուժ իր սկզբունքներով ամբողջանա հասարակության մեջ: Այնպես որ չեմ կարծում, որ որեւէ բնական քաղաքական ուժ կստեղծվի»,-նկատեց Սահակյանը:
Նա անդրադարձավ այն լուրերին, ըստ որոնց՝ նոր ձեւավորվելիք քաղաքական ուժը ստեղծվելու է իշխանական պատվերով եւ այն ղեկավարելու է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Կարծում եմ, իշխանությունը որեւէ վիճակ չի ստեղծել, որ նոր քաղաքական ուժեր ստեղծվեն: Իսկ Վիկտոր Դալլաքյանը, դուք գիտեք, ձեր սիրելի ընդդիմությունն է: Էնպես որ, ես երբեւիցե չեմ նկատել, որ Վիկտոր Դալլաքյանն ուզում է քաղաքական ուժ ստեղծել»,-վստահեցրեց ՀՀԿ փոխնախագահը:




























