«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պատկան մարմիններին հրահանգված է՝ հարցին, թե երբ է լինելու համաներումը, պատասխանել՝ չի լինելու։

Ընդ որում, իշխանություններն այս տեխնոլոգիան կիրառում են բոլոր համաներումների ժամանակ, պատճառաբանելով, թե շատերը, այդ մասին տեղեկանալու դեպքում, հանցագործություն կգործեն՝ իմանալով, որ համաներման տակ են ընկնելու:

Կա եւս մեկ պատճառ՝ «շեֆը գալիս է վերջին պահին» եւ անակնկալ: Ասել է՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում մի առավոտ կզարթնի ու կհայտարարի, որ համաներում լինելու է: «Բացառություն չէ նաեւ այս անգամ»,- տեղեկացրէց մեր աղբյուրը, որի կարծիքով՝ դա կարող է լինել նաեւ մինչեւ ապրիլի 24-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում