Ցեղասպանության 100-ամյակի հիշատակության ծրագրերի շրջանակներում ՀՀ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է կազմակերպել ֆոտոմրցույթ՝ «Երաշտ եւ բողբոջ» խորագրով:
Ըստ ծրագրի՝ մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել մրցույթի համար ստեղծված ինտերնետային կայքում:
Լավագույն աշխատանքների ընտրության համար ձեւավորվելիք հանձնաժողովը կընտրի երկու աշխատանք՝ «Լավագույն կատարում» եւ «Լավագույն մտահղացում» անվանակարգերում, եւս 30 լավագույն աշխատանքներ կխրախուսվեն մրցանակներով:
Մրցույթի ամփոփումը նախատեսվում է իրականացնել բոլոր մասնակիցների համատեղ երթով դեպի Ցեղասպանության հուշահամալիր, որի ճանապարհին հատուկ պատրաստված ցուցատախտակների կամ հենարանների վրա կներկայացվեն լավագույն լուսանկարները, ինչպես նաեւ կկազմակերպվի գեղարվեստական հայտագիր՝ աշակերտական երգչախմբերի ներգրավմամբ:




























