Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ ԱՄՆ ջանքերով հանդիպում կազմակերպելու մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղյակ չէ: Այս մասին նա հայտարարեց  հուլիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «Ես տեղյակ չեմ նման հանդիպման մասին, քանի որ այդպիսի բան չկա»,-նշեց Սահակյանը: Նրա խոսքով՝ անհնար է, որ այդպիսի բանը թաքուն արվի եւ գաղտնի մնա:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ակտիվ լոբբինգ է իրականացնում՝ Հայաստանի  առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ երկխոսություն սկսելու ուղղությամբ: