Պարսից եւ Օմանի ծոցներն իրար կապող Որմզդի (Օրմուզի) նեղուցի մոտակայքում պայթել է ճապոնական M.Star լցանավը։ Պայթյունի հետեւանքով անձնակազմի մի աշխատակից  է վիրավորվել։

120 հազար տոննա տարողությամբ լցանավի վրա 31 մարդուց բաղկացած անձնակազմ է եղել՝ 15-ը՝ Հնդկաստանի, 16-ը՝ Ֆիլիպինների քաղաքացիներ։

Նավթի արտահոսք չի գրանցվել։