Հայ-թուրքական սահմանը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայերը չեն հեռացել Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից: Այս մասին հայտարարել է Կարսում Ադրբեջանի գերագույն հյուպատոս Այhան Սուլեյմանովը: Նա նշել է, որ սահմանի բացման հարցում թուրքական կառավարության դիրքորոշումը միանշանակ է եւ Թուրքիայի կառավարությունը խոսք է տվել սահմանը բացել միայն այն ժամանակ, երբ հայկական զորքերը դուրս կբերվեն Ադրբեջանի «օկուպացված տարածքներից»: Ադրբեջանցի պաշտոնյան այս հայտարարությունն արել է Թուրքիայի Իգդիր քաղաք այցելության ժամանակ:
Պատմություն
Տեղադրություն




























