ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ` ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական այն ընկերությունները, որոնք բավարարում են մրցույթի հրավերով սահմանված պահանջներին:
Մրցութային առաջարկությունը կարող է պարունակել մինչեւ երեք տարվա համագործակցության ծրագիր: Մեկից ավել տարիների համագործակցության առաջարկի ներկայացման դեպքում ֆինանսական պայմանները պետք է ներկայցվեն տարբերակված` մեկ եւ մեկից ավել տարիների համագործակցության առաջարկների համար: Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2010թ. սեպտեմբերի 10-ը ժամը 17-ը:




























