Այսօր Ինգուշեթիայի մայրաքաղաք Նազրանի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել: Ենթդարվում է, որ կան զոհեր ու վիրավորներ: Այս մասին «Ռիա նովոստի»-ին հեռախոսով հայտնել է Ինգուշեթիայի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նրա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել «Ռուսգյուղտնտբանկի» գրասենյակի հարեւանությամբ, որի մոտ գտնվում են նաեւ դատարանը, ՆԳ գլխավոր վարչությունն ու ՆԳ շրջանային բաժանմունքը: Դեպքի վայրը շրջափակվել է: