ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13-18.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.85 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում եւ հաշվարկվել է 643.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործերով չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում եւ հաշվարկվել է  535.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում  հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:   

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հորի ապօրինի հորատման դեպք, ինչի համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է  150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի թափոններով աղտոտման   դեպքի համար իրավաբանական  անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի  կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված  ստուգման արդյունքում  կայացվել է 100.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի բնապահպանական  վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ընդերքի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Լոռու տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 320.0հազ.դր.ընդհանուր գումարի  վարչական տուգանքի չորս որոշում:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի  վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  նույն խախտման համար կայացվել է 100.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երոկւ որոշում եւ հաշվարկվել է 105.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի եւ Ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում, իսկ առգրավված 34.4 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:

Երեւանի տարածքային ստորաբաժանման  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված 62 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Արարատի տարածքային ստորաբաժանման իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.2մլն. դրամ: