Ճապոնիայում փայտիկի վրա Record Candy կոնֆետներ են վաճառում, որը կարելի է ուտել մի ամբողջ ժամ:

Նոր արտադրանքը նախատեսված է ոչ այնքան քաղցրակերների, որքան նիհարողների համար:

Record Candy-ն արտադրվում է մոմլաթե փաթեթով, որը կարելի է մի քանի անգամ օգտագործել՝ կոնֆետը գրպանում պահելու, իսկ հետո կրկին ուտելու համար:

Չնայած արտասովոր առանձնահատկությանը, կոնֆետը համով եւ չափսով չի տարբերվում սովորական քաղցրավենիքից: Ըստ Kedem.ru-ի, դրանց «երկարակեցության» գաղտնիքը շաքարի մշակման հատուկ տեխնոլոգիայի մեջ է, ինչի արդյունքում այն ավելի երկար է հալչում: