ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել է երկրի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին գլխավորել ապրիլի 24-ին Երեւան մեկնող նախագահական պատվիրակությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Սպիտակ Տնից:

Ավելի վաղ Հայ Դատի Ամերիկային հանձնախմբից հայտնել էին, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոն եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը Սպիտակ Տանը ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ իր ավանդական ապրիլքսանչորսյան ուղերձում Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը:

«Բարաք Օբամայի նահանջը Թուրքիայի առջեւ ազգային ամոթ է: Դա դավաճանություն է ճշմարտությանը, դավաճանություն վստահությանը»,-հայտարարել է Հայ Դատի Ամերիկային հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը: