Ադրբեջանում միայն անցյալ տարվա ընթացքում ինքնասպան են եղել 20 երեխաներ, որոնցից 10-ը տղա են եղել, 10-ը` աղջիկ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend Life գործակալությունը։
Նշենք, որ ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում Լենքորան քաղաքում արդեն ինքնասպան է եղել 5 մարդ, որոնցից մեկը 10-ամյա տղա է եղել։ Նրանք բոլորն էլ ինքնասպան են եղել կախվելու ճանապարհով։ Նման ծայրահեղ միջոցի դիմելու պատճառների շարքում նշվում են ընտանեկան կոնֆլիկտները, թմրամոլությունը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ու հոգեկան հիվանդությունները:



























