Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը վարչական շրջանների ղեկավարների հետ այցելել եւ խորհրդանշական աջակցություն է տրամադրել Ցեղասպանությունը վերապրած երեւանաբնակներին:
«Ապրիլի 24-ին ընդառաջ մեր այցելություններն արդեն ավանդական են դարձել, սակայն տարվա ընթացքում եւս պարբերաբար այցելում ու համապատասխան աջակցություն ենք ցուցաբերում: Ցավալի է միայն, որ տարեցտարի նվազում է Ցեղասպանությունը վերապրած քաղաքացիների թիվը. այսօր մայրաքաղաքում բնակվում է 9 վերապրած»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Ցեղասպանությունը վերապրած երեւանաբնակներն իրենց շնորհակալությունն են փոխանցել Երեւանի քաղաքապետին՝ մշտական ուշադրության եւ հոգատար վերաբերմունքի համար:




























