NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում բրիտանական «The Guardian» պարբերականում հրապարակված Քոլգեյթ համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր Փիթեր Դալաքյանի հոդվածը:

Ուղիղ 100 տարի առաջ՝ 1915 թ.ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական կառավարության կողմից ձերբակալվեց եւ աքսորվեց հայ մտավորականության եւ առաջնորդների մոտ 250 ներկայացուցիչ։ 1915 թ. գարնան վերջից Թուրքիայի ողջ զանգվաային սպանություններ են իրագործվել:

Հալեպում ԱՄՆ-ի հյուպատոս Ջեսի Ջեքսոնը դա անվանել է «թալանի հսկայական սխեմա, ինչպես նաեւ հայկական ռասայի ոչնչացմանն ուղղված վերջնական հարված»: 1918 թ. իրենց պատմական հայրենիքում՝ Օսմանյան կայսրությունում բնակվող 2 միլիոն հայերի կեսից մինչեւ երկու երրորդը բնաջնջվել էր: Գիտնական, իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ով ստեղծել է ցեղասպանության՝ որպես միջազգային հանցագործության հայեցակարգը եւ 1940-ական թվականներին առաջինն է կիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, կարծում էր, որ զոհերի թիվը հասել է 1,2 միլիոն մարդու:

Ինչպես նշում է թուրք պատմաբան Թաներ Աքչամը, պատերազմից հետո բնաջնջման ժխտողականությունը դարձավ ժամանակակից Թուրքիայի Հանրապետության անկյունաքարային առասպելներից մեկը: Հայերի հետ տեղի ունեցածը համարվում էին իրենց մեղքը, եւ թեման դարձավ տաբու:

Ժխտողականության շարունակականությունը նաեւ հատուցման վտանգի հետ: Ինչպիսի՞ դատական հայց կարող է լինել հայկական ունեցվածքի կորստի կամ 2500 հայկական եկեղեցիների ու վանքերի, ինչպես նաեւ մոտ 2000 ավեված դպրոցների ավերման: Թուրքիան ազգային հպարտությունը վեր է դասել պատմական արդարությունից եւ ցանկացած բարոյագիտական խնդրից: 1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը միաձայն ընդունել է բանաձեւ առ այն, որ հայերի հետ կատարվածը համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության սահմանմանը:

Կան մի քանի գիտնականներ, որոնց հետ Թուրքիան գործակցում է պատմությունը կեղծելու նպատակով: Գիտնական, Հոլոքոստի մասնագետ Դեբորա Լիպշտադտն ասել է. «Ցեղասպանության ժխտումը՝ լինի հայերի նկատմամբ թուրքերի կամ հրեաների դեմ նացիստների, նոր պատմական մեկնաբանության հարց ակտ չէ … ժխտողները խառնաշփոթ են սերմանում՝ ցուցադրելով, թե զբաղվում են իսկական գիտական աշխատանքով: Ժխտողները ձգտում են երրորդ կողմին համոզել, որ գոյություն ունի «պատմության մեկ այլ կողմ» այն դեպքում, երբ այն պարզապես չկա: Ցեղասպանությունը ժխտելու նպատակը պատմությունը փոխելն է՝ զոհերին հրեշացնելու դերում ներկայացնելու եւ հանցագործների հեղինակությունը վերականգնելու նպատակով»:

Սակայն թուրքական ժխտողականությունը տարբեր ձեւերով է դրսեւորվում: Այս տարի Ցեղասպանության հիշողության արժեզրկմանն ուղղված նրա մարտավարություններից մեկը ներառում էր նաեւ Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյա միջոցառումներն ավանդական ապրիլի 25-ի փոխարեն ապրիլի 24-ին անցկացնելը. այն օրը, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են Ցեղասպանությունը: Այս վրդովեցուցիչ գործողությունը խորանում է քաղաքականապես շահադրդված այդ միջոցառմանը արքայազն Չարլզի եւ արքայազն Գարիիի մասնակցությամբ: