Հայտնաբերվել է ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջի համար հայ որբերի գործած գորգի երկվորյակը, որի մասին հոդված է տպագրվել BBC-ում:
«Երկու գորգերի պատմության միջոցով բացահայտվում է հարյուր տարի առաջ ԱՄՆ-ի մարդասիրական առաքելությունն ու Թուրքիայում հայերի ողբերգական ճակատագիրը»:
Երբ քալիֆորնիական Միշն-Հիլսի Արարատ Էզիկջյանի թանգարանի տնօրեն Մեգի Մանգասարյան-Գոշենը 97-ամյա Լիզբեթ Քունցլերի տանը նկատել է գորգը, անմիջապես հասկացել է, թե ինչ է գտել:
«Հյուրասենյակի կենտրոնում փռած էր գորգ՝ բաղկացած ավելի քան 800 հազար ձեռագործ հանգույցներով: Այն զարդարված էր հեքիաթային ծաղիկներով, վազվզող եղնիկներով և ընձառյուծներով`պատրաստ դուրս ցատկել գորգից»:
Գորգը գործել են Լիբանանի փախստական որբերը: Այդ ժամանակ ավելի քան 3 հազար գորգ է գործվել, որոնք ուղարկվել են ամերիկացի դոնորներին: Սիրիացիների եւ հայերի օգնության հայկական կոմիտեն, որը ներկայումս հայտնի է որպես Մերձավոր Արեւելքի հիմնադրամ, եղել է ԱՄՆ-ում առաջին ամերկյան աշխարհիկ բարեգործական նախաձեռնությունը:
Քունցլերի հայրը` Յակոբը, եղել է օգնության կոմիտեում աշխատող շվեյցարացի միսիոներ:
Յակոբն եւ Էկիզաբեթն իրենց անձնական ներդրումն ունեն 8 հազար հայ որբերի փրկության գործում: Սաներն այքան են սիրել նրանց, որ մի գորգ էլ իրենց համար են գործել։
Գորգի գույնի ընտրության իրավունքը տրվել է Ուրֆայում ծնված Քունցլերների կրտսեր աղջկան: Երկրորդ աշխարհամարտից հետո ծնողները գորգը Լիբանանից ուղարկել են ԱՄՆ:
Սակայն սա դեռ ամենը չէ: Քունցլերների գորգը համարվում է 1925թ. ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերած գորգի ճիշտ կրկնօրինակը` որպես երախտագիտություն ԱՄՆ օգնության համար: Քունցլերների գորգը զգալի փոքր է, սակայն դրա վրա առկա կենդանիները, բույսերը, կտորները գործնականում նույնն են:
Էլբեթ Քունցլերի աղջիկը` Փոլի Մարշալը, ներկա է գտնվել Սպիտակ տան այցելուների կենտրոնում գորգի` կարճ ժամանակով ցուցադրությանը: Նա նկատել է, որ ձեռքն ակամա մեկնում է պարանին` այն շոշափելու համար:
«Այն կարծես ինձ միացնում էր տատիկիս եւ պապիկիս հետ, որոնց ես երբեք չեմ տեսել: Ես զգում էի, որ հպվում եմ այդ բոլոր կյանքերին», հայտարարել է նա:
Երբ Մեգի Մանգասարյան-Գոշենը գորգը այցելուների համար ցուցադրելու խնդրանքով դիմել է Փոլի Մարշալին, վերջինս անմիջապես համաձայնել է: Եթե Սպիտակ տանը գորգը տասնամյակներ է անցկացրել պահարանում եւ արագորեն այն հետ է վերադարձվել, ապա մարդիկ պետք է հնարավորություն ունենան տեսնել երկվորյակին:
Մայիսին գորգը կցուցադրվի Արարատ Էզիքջյանի թանգարանում»





























