Հասկանալի չէ, թե ինչո՞ւ Նիդեռլանդների կառավարությունն ի վիճակի չէ հայտարարել, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Այս մասին գրում է նիդեռլանդական Reformatorisch Dagblad քրիստոնեական պարբերականը:

Ակնարկում նշվում է.

«Ապրիլի 24-ին Նիդեռլանդներից ոչ մի նախարար Երեւան չի այցելի: ԱԳ նախարար Բերտ Կունդերսը քարանում է, երբ սկսում է խոսել Հայոց ցեղասպանության «հարցի» մասին: Ինչո՞ւ է այդքան դժվար բացահայտ հայտարարել, որ 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցածը ցեղասպանություն էր:

Այսօր հայերը Հաագայում ցույց են անցկացնում: Ոչ այնպես, ինչպես նախորդ տարիներին: Այս տարին առանձնահատուկ է, քանի որ 100-րդ տարելիցն է»: