Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրուցյ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ եւ նշել, որ Կիեւը խախտել է բոլոր տեսակի օտարերկրյա զինվորական կազմավորումները, տեխնիկան ու վարձկաններին երկրի տարածքից դուրս բերելու իր պարտավորությունը:
Որպես փաստարկ Լավրովը հիշեցրել է Լվովի մոտ գտնվող Յավորովի հրաձգարան ամերիկյան զինվորականների ժամանման մասին եւ տեղեկությունները, որ Դոնբասում ուկրաինական զորքերի շարքերում ամերիկյան զինվորական Academi ընկերության անձնակազմի ներկայացուցիչներ կան:
Լավորվն ընդգծել է, որ պետք է անվերապահորեն կատարել փետրվարի 12-ին «նորմանդական քառյակի» ձեւաչափով Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները:




























