Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի խոշորագույն թմրակարտելներից մեկի «Կլան Ուսուգայի» 72 անդամի։
Երկրի 6 դեպարտամենտներում անցկացրած խոշոր գործողության արդյունքում իշխանությունները ձերբակալել են 6 շրջանային ղեկավարների եւ 2 պետական ծառայողի, որոնք հանցագործներին տեղեկություն էին հաղորդում։ Ձերբակալվածների թվում է նաեւ մի կին, որին կասկածում են անչափահասների առեւանգման մեջ։
Ձերբակալվածների մեծ մասը ոստիկանության կողմից հետախուզվում էր սպանության, դրամաշորթության, շանտաժի, բռնության եւ թմրանյութեր տարածելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























