ԱՄՆ-ը քաղաքավարի կերպով Ադրբեջանին ցույց է տվել նրա կողմից քննադատության աննշան լինելը: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված պաշտոնական ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ԱՄՆ քաղաքականությանն ուղղված հաճախակի քննադատությունների հետ:

«ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է տարբեր երկրներում ընթացող գործընթացներին, եւ մեկնաբանում անհանգստություն առաջացնող հարցերը: Այդ մեկնաբանությունները կարող են հնչել ինչպես մասնավոր հանդիպումների ժամանակ, այնպես էլ՝ հրապարակավ: Մենք ողջունում ենք երկխոսությունը եւ կառուցողական քննադատությունը: Միաժամանակ, մենք չենք քննարկում օտար երկրների կողմից արված մեկնաբանությունները ԱՄՆ-ում կատարվող իրադարձություններին որպես մեր գործերին միջամտություն»,-ասված է դեսպանատան հայտարարությունում: