Հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ին եւ լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավարեւելյան եւ արեւելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետեր եւ 60 մմ ականանետեր:

ՊԲ առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսեւորած ակտիվությունը կասեցվել է: