Չինաստանում հանքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Փրկարարները փլակատներից եւս 5 մարմին են դուրս բերել:

Ընդհանուր առմամբ, տեղի իշխանությունների փոխանցմամբ, փլատակների տակ է մնացել 24 մարդ, երեքին հաջողվել է փրկել: Փրկարարական գործողություններն ավարտվել են, հաղորդում է «ՄԻՌ24»-ը:

Հիշեցնենք, որ փլուզումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին: Աղետի պահին հանքում եղել է 247 մարդ, որոնցից 223-ին դուրս են բերել: