Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի Բրիլիանտե լիգայի շվեդական փուլի տնօրեն Ռայն Սոդերբերգը հայտնել է, որ օգոսստոսի 6-ին Ստոկհոլմում աշխարհի ուժեղագույն արագավազորդներ Ուսեյն Բոլթը, Թայսոն Գեյը եւ Ասաֆա Փաուելն այս մրցաշրջանում առաջին անգամ միասին դուրս կգան 100 մ վազքի մեկնարկ:
Վերջին անգամ Բոլթը, Գեյը եւ Փաուելը մրցել են 2009-ին Բեռլինում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում: Սպասվում է, որ արագավազքի այս տարվա գլխավոր եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 27-ին Բրյուսելում կայանալիք Բրիլիանտե լիգայի եզրափակիչ փուլում:
Հատկանշական է, որ Բոլթը նախորդ անգամ պարտվել է հենց Ստոկհոլմում: Երկու տարի առաջ Բոլթը մեկ հարյուրերորդական վայրկյան պարտվեց Փաուելին:



























