Հանրապետության հրապարակում ողջ թափով ընթանում են System of a Down խմբի բացօթյա համերգի նախապատրաստական աշխատանքները։ Հարյուրավոր մարդիկ առավոտից հրապարակում սպասում են երեկոյան կայանալիք համերգին։ Հրապարակում մեծ ուժեր է կենտրոնացրել նաեւ ոստիկանությունը։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ հրապարակում է եղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ փոխոստիկանապետերի ուղեկցությամբ։ Նա անձամբ ծանոթացել է իրավիճակին, ցուցումներ է տվել ծառայություն իրականացնող ոստիկաններին, նաեւ մինի-խորհրդակցություն է անցկացրել։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա System of a Down ռոք խմբի համերգը, որն անցկացվում է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Wake up the souls» խորագրով համերգային շրջագայության շրջանակում: