Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը մասնակցելու է ապրիլի 24-ին Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվելիք պատարագին։

Թուրքական Ohaber կայքի փոխանցմամբ՝  100 տարի անց առաջին անգամ նախարարի մակարդակով մասնակցություն է լինելու հայկական պատարագին։

Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը մասնակցելու է Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից ապրիլի 24-ին մատուցվելիք «ընդհանուր ցավի» պատարագին։

Նշենք, որ Ստամբուլի եկեղեցիները չեն մասնակցել աշխարհի հայկական եկեղեցիների կողմից իրականացված եկեղեցիների զանգերի 100 ղողանջների միջոցառմանը։