Դամասկոսցի Ֆաիզ էլ Հուսեինն այն բազմաթիվ վկաներից է, ովքեր անտարբեր չեն եղել մի ամբողջ ժողովրդի կոտորածի հանդեպ եւ իրենց տեսածը վավերագրության տեսքով թղթին են հանձնել՝ ամբողջ աշխարհին տեղեկացնելու կատարվածի մասին:

1917 թվականին Հաագայում հոլանդերենով լույս է տեսել Հուսեինի՝ «Կոտորածները Հայաստանում» գիրքը:

Բելգիայի հայկական «Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայության փոխանցմամբ, նպատակ ունենալով նպաստել թուրք- ադրբեջանական՝ աշխարհով մեկ տարածվող հակահայ քարոզչության դեմ պայքարին, Մշակութային միության նախաձեռնությամբ գիրքը վերատպվել է՝ հին ֆլամաներենից վերածվելով նորի:

Գրքի առաջաբանը գրել է «Նուարդ» միության նախագահ Գեւորգ Մինասյանը: Այն նվիրվում է Հայոց մեծ ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ ու անշիրիմ զոհերի հիշատակին:

«Կոտորածները Հայաստանում» գիրքը տրամադրվել է Բելգիայում օտարերկրյա դեսպանություններին, գրադարաններին, շահագրգիռ կառույցներին եւ այլն: