Ելիսեյան պալատն ուղիղ ռեժիմով հեռարձակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երեւանում անցկացվող սգո արարողությունը, որին մասնակցում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ելիսեյան պալատի կայքի համաձայն, հիշատակի արարողության ժամանակ նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ կունենա արարողությանը ներկա այլ նախագահների հետ միասին: Արարողությունից հետո Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի՝ նախագահական պալատում տրվելիք ճաշին:
Այցի ընթացքում Ֆրանսուա Օլանդը կայցելի Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Դրանից հետո՝ երեկոյան, կկայանա նրա զրույցը նախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնուհետեւ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ի առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Ֆրանսիական պետության ղեկավարը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Պատվավոր հյուրերի գրքում:





























