Երեկ Ֆրանսիայի քաղաքացի, մասնագիտությամբ ֆրանսերենի ուսուցչուհի Կլոտիլդա Ռեյսը գրավով ազատ է արձակվել իրանական բանտից: Նա մնալու է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատանը մինչեւ դատաքննության մեկնարկը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանի իշխանությունները ազատ էին արձակել մեկ այլ ֆրանսուհու` դիվանագիտական առաքելության աշխատակից Նազաք Աֆշարին: Կլոտիլդա Ռեյսը եւ Նազաք Աֆշարը կալանավորվել էին հուլիսի 1-ին եւ մեղադրվում են լրտեսության եւ Իրանում հետընտրական անկարգություններին մասնակցելու մեջ: