Ֆրանսիացի Քրիսթոֆ Լեմետրի հաղթանակով ավարտվեց աթլետիկայի Եվրոպայի առաջնության 100 մետր վազքի եզրափակիչը: Լեմետրը առաջին սպիտակամորթ մարզիկն է, ում հաջողվել է 100 մետրը տասը վայրկյանից արագ վազել: Բարսելոնում, Եվրոպայի չեմպիոն հռչակվելու համար Լեմետրից պահանջվեց 10,11 վրկ:
1. Քրիստոֆ Լեմետր (Ֆրանսիա) — 10,11.
2. Մարկ Լյուիս-Ֆրենսիս (Մեծ Բրիտանիա) — 10,18.
3. Մարտիալ Մանջոկ (Ֆրանսիա) — 10,18.
4. Ֆրենսիս Օբիկվելու (Պորտուգալիա) — 10,18.
5. Դուեյն Չեմբերս (Մեծ Բրիտանիա) — 10,18.



























