«Այսօր մենք Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք՝ հարգելով 1915թ. տեղահանման եւ սպանությունների հետեւանքով ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակը»: Այդ մասին իր բլոգում գրել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Քեթրին Լիչը:

Մեծ Բրիտանիայի դեսպանը գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Քեթրին Լիչը նաեւ հրապարակել է խորհրդարանի պատգամավոր Ջոն Վիթինգդեյլի լուսանկարը, ով Երեւանում ներկայացնում է Բրիտնաիայի կառավարությունը:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է մի շարք պետությունների կողմից։ Առաջինը 1965թ. դա արեց Ուրուգվայը, որի օրինակին հետեւեցին Ռուսասատնը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուեալան, Արգենտինան եւ ԱՄՆ 42 նահանգ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։