Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Սելինա Դողանը ապրիլի 24-ի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Սելինա Դողանը հայտարարել է, ինքը լուռ սգում է  1915-ի ապրիլի 24-ին միայն հայ լինելու համար մահվան ուղարկված ամեն մի հայի համար։ Նա ցավով նշել է, որ Գերմանիայում իր կուսակցության հանրահավաքներին մասնակցելու համար չի հասցնի լինել Ստամբուլում սգո միջոցառումներին, սակայն ներկա է լինելու Գերմանիայի հայերի կողմից Հայոց ցեղասպանոթւյան զոհերի հիշատակին նվիրված պատարագին։