Ուկրաինայի Գերագույն Ռադան մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին նշել է, որ այսօր «հայ ժողովրդի եւ ընդհանուր առմամբ ողջ մարդկության պատմության մեջ ողբերգական օր է»:
«100 տարի առաջ այս օրը հայ մտավորականության արտաքսման սկիզբ դրվեց փաստացիորեն ամբողջ ազգի կամ ամբողջ ժողովրդի ոչնչացմանը: Հայեր ու ուկրաինացիները նույնիսկ այդ ողբերգությունից առաջ երկար տարիներ շարունակ միմյանց կողքին են եղել: Հայն առաջինն էր, ով զոհվեց Արժանապատվության հեղափոխության ժամանակ: Հակաահաբեկչական գործողության ընթացքում ուկրաինացիներին բարեկամ այդ ժողովրդի 52 ներկայացուցիչ է զոհվել», - ընդգծել է Կնյաժիցկին, հայտնում է «UNIAN»-ը:




























