Ես ողբում եմ իմ մոր, տատիկի եւ պապիկի ժողովրդի հետ միասին, որոնց ցեղասպանությունը չի շրջանցել, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանեդելակին՝ հիշեցնելով, որ կիսով չափ հայ է:

«Հայերի համար այս օրն վշտի օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհվածների համար, նրանց համար, ովքեր սպանվել են հայ լինելու համար: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է ցեղասպանության վերապրած մղձավանջի սարսափը, այդ ցավը նախկինի պես թարմ է, եւ վերքը ցավում է՝ բոլորին հիշեցնելով, որ ֆաշիզմն արդարացում չունի: Ոչ մի ազգ գերազանցություն չունի մյուսի նկատմամբ եւ առավել եւս իրավունք չունի կյանքեր խլել՝ ելնելով ազգային պատկանելիությունից:

Ես ողբում եմ իմ մոր, տատիկի եւ պապիկի ժողովրդի հետ միասին, որոնց ցեղասպանությունը չի շրջանցել: Հայ ժողովրդի ոգու ուժը նրա մեջ է՝ որտեղ էլ ապրեն նրա զավակները, այդ օրը բոլորը միավորվում են անտեսանելի թելով, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին անհնար է կոտրել: Ոչ ոք եւ երբեք», - գրել է Կանդելակին: