66-ամյա կինը էսենցիա է խմել եւ մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 24-ին ժ.09.10-ին «Նաիրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Զ. Ե.-ն տանը պատահաբար էսենցիա է խմել եւ վատացել։ Նա «Արմենիա» ՀԲԿ տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։





























