Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Գերմանիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, թե Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի կողմից Բեռլինի տաճարներից մեկում տեղի ունեցած կրոնական արարողության ժամանակ թուրք ազգին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել:
Հայտարարության մեջ նշվել է, թե Գերմանիայի նախագահն իրավունք չուներ նման բան անելու եւ թուրք ժողովուրդը դա չի ներելու:
Նշենք, որ Գերմանիայի նախագահ Յոհաիմ Գաուկը Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ 1915-ին տեղի ունեցածը նկարագրել է որպես ցեղասպանություն:




























