Իսպանական  Marca պարբերականի տվյալներով, գերմանական «Շալկե-04» ակումբի ֆուտբոլիստ Ռաուլը արքայական ակումբից հեռանալու ժամանակ առաջարկ է ստացել նաեւ «Լիվերպուլից», սակայն գերմանացիների հետ բանավոր պայմանավորվածությունը չխախտելու համար մերժել է ավելի շահավետ առաջարկը: