Ռուսաստանի  հարավում մեկնարկել են Ուկրաինան շրջանցող Ժուրավկա-Միլլերեւո երկաթուղու շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության փոխնախարարին։

 «Երկաթուղային զորքերը ներգրավվել են պետության համար շատ կարեւոր նախագծի իրականացմանը՝ Հարավարեւելյան եւ Հյուսիսկովկասյան տեղամասերում 122.5 կմ երկարությամբ երկուղի էլեկտրիֆիկացված երկաթուղու շինարարությանը»,- նշել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը։